ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ<br /> ԱՂԻՒՍԱԿԸ 7 ՓՈՒԼԻՑ ՅԵՏՈՅ ԳԼԽԱՒՈՐՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ «ՓԻՒՆԻԿԸ»<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ
ԱՂԻՒՍԱԿԸ 7 ՓՈՒԼԻՑ ՅԵՏՈՅ ԳԼԽԱՒՈՐՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ «ՓԻՒՆԻԿԸ»

  • 25-05-2007 19:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 23-24-ին Հայաստանի ֆուտբոլի բարձրագոյն խմբի առաջնութիւնում անցկացուեցին 7-րդ փուլի խաղերը: Գրանցուեցին հետեւեալ արդիւնքները. «Փիւնիկ» - «Շիրակ»` 1:2, «Միկա» - «Գանձասար»` 3:2, «Բանանց» - «Կիլիկիա»` 3:0, «Արարատ» - «Ուլիս»` 2:0: 7 փուլից յետոյ թիմերը մրցաշարային աղիւսակում դասաւորուել են հետեւեալ յաջորդականութեամբ. «Փիւնիկ»` 16, «Բանանց»` 14, «Արարատ»` 13, «Միկա»` 13, «Շիրակ»` 8, «Գանձասար»` 8, «Կիլիկիա»` 4, «Ուլիս»` 3 միաւոր:
  -   Սպորտ