ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ

  • 24-05-2007 21:35:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 24 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին 4 օրերի ընթացքում Լիբանանում տեղի է ունեցել 3-րդ ահաբեկչական գործողութիւնը: Բեյրութի հիւսիսում գտնուող Ալեյ քաղաքի կենտրոնական փողոցներից մէկում չորեքշաբթի օրը պայթել է պայուսակի մէջ տեղադրուած ռումբը, ինչի հետեւանքով վիրաւորուել է աւելի քան 5 մարդ: Յիշեցնենք, որ կիրակի եւ երկուշաբթի օրերին ահաբեկիչների թիրախ էին դարձել Բեյրութի քրիստոնյաներով եւ սուննի մահմեդականներով բնակեցուած թաղամասերը: Պայթիւնների պատասխանատւութիւնը ստանձնել էր «Իսլամական Ֆաթհ» խմբավորումը եւ յայտարարել, որ այդ պայթիւնները հնչել են` ի պատասխան լիբանանեան բանակի կողմից երկրի հիւսիսային շրջանում Նահր ալ-Բարիդի պաղեստինեան փախստականների ճամբարում իսլամիստների դիրքերի գնդակոծման: Մայիսի 23-ին Լիբանանի պաշտպանութեան նախարարը Նահր ալ-Բարիդում շրջափակուած ահաբեկիչներին առաջարկել է յանձնուել` զգուշացնելով, որ հակառակ դէպքում նրանք կոչնչացուեն: Հումանիտար կազմակերպութիւնների իրականացրած հաշուարկի համաձայն` պաղեստինեան փախստականների ճամբարը վերջին օրերի ընթացքում լքել է մօտ 15 հազար մարդ:
  -   Միջազգային