ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ «ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԻ ԱՍՏՂԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՌԵԱԿՈՒՄ ԵՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ «ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԻ ԱՍՏՂԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՌԵԱԿՈՒՄ ԵՆ

  • 24-05-2007 19:50:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ԿԻՐԻՇԻ, 24 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 23-ին Կիրիշիում տեղի ունեցան շախմատի պատանեկան միջազգային մրցաշարի 7-րդ փուլի հանդիպումները: Զաւէն Անդրիասեանը յաղթեց Էդուարդ Գորովիխին (Ռուսաստան), իսկ Աւետիք Գրիգորեանը ոչ-ոքի խաղաց Դանիիլ Լինչեւսկու հետ (Ռուսաստան): Առաջին եռեակում են Յան Նեպոմնյաշչին (5,5 միաւոր, Ռուսաստան), Զաւէն Անդրիասեանը (5 միաւոր) եւ Աւետիք Գրիգորեանը (4,5 միաւոր, երկուսն էլ` Հայաստան):
  -   Սպորտ