ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ԷԼԻՍՏԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ՇԱԽՄԱՏԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՀԱՒԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԼԵՒՈՆ<br /> ԱՐՈՆԵԱՆԸ<br />


ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ԷԼԻՍՏԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ՇԱԽՄԱՏԻ
ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՀԱՒԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԼԵՒՈՆ
ԱՐՈՆԵԱՆԸ

  • 24-05-2007 17:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 24-ի Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստա մեկնեցին գրոսմայստեր Լեւոն Արոնեանը եւ նրա մարտավկայ Գաբրիէլ Սարգսեանը: Մայիսի 26-ին Էլիստայում տեղի կունենայ աշխարհի շախմատի առաջնութեան հաւակնորդների 8 զույգերի մրցամարտերի բացման հանդիսաւոր արարողութիւնը: Լեւոն Արոնեանի մրցակիցը կլինի Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): Միւս 7 զույգերն են` Ալեքսեյ Շիրով (Իսպանիա) - Մայքլ Ադամս (Անգլիա), Պետեր Լեկո (Հունգարիա) - Միխայիլ Գուրեւիչ (Թուրքիա), Հուդիթ Պոլգար (Հունգարիա) - Եվգենի Բարեեւ (Ռուսաստան), Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) - Սերգեյ Ռուբլեւսկի (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Վլադիմիր Մալախով (Ռուսաստան), Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան), Էթիեն Բաքրո (Ֆրանսիա) - Գատա Կամսկի (ԱՄՆ): Մրցամարտերից իւրաքանչիւրում կխաղարկուի 6-ական պարտիա (մայիսի 27, 28, 29, 31 եւ յունիսի 1, 2): Հաւասար` 3:3, հաշուի դէպքում կնշանակվեն արագ շախմատի, իսկ անհրաժեշտութեան դէպքում նաեւ` կայծակնային խաղի լրացուցիչ հանդիպումներ: Լ.Արոնեանը յաջողութեան հասնելու պարագայում կմրցի Շիրով - Ադամս զույգի յաղթողի հետ: Մրցաշարի 2-րդ փուլի 4 մրցամարտերը նշանակուած են յունիսի 6-13-ը: Մրցաշարի գլխաւոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Անջեյ Ֆիլիպովիչը (Լեհաստան): Մրցամարտերից իւրաքանչիւրի համար սահմանուած մրցանակային հիմնադրամը 40 հազար ԱՄՆ դոլար է:
  -   Սպորտ