Ինգա Զառաֆեան. Հանքարդիւնաբերողները մեծամասամբ չեն հատուցում հանրութեանը հասցուած վնասնեհոյ


Ինգա Զառաֆեան. Հանքարդիւնաբերողները մեծամասամբ չեն հատուցում հանրութեանը հասցուած վնասնեհոյ

  • 07-07-2011 17:08:41   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ օրէնսդրութեան համաձայն, հանքարդիւնաբերողը պարտաւոր է հատուցել այն վնասները, որ իր գործունէութեան ընթացքում հասցնում է հանրութեանը։ Սակայն, ինչպէս լրագրողների հետ յուլիսի 7-ի հանդիպմանը նշեց «Էկոլուր» հասարակական կազմակերպութեան նախագահ Ինգա Զառաֆեանը, օրէնքի այդ պահանջը մեծամասամբ անտեսւում է։ Նրա խօսքերով, «Էկոլուր»-ը բազմիցս գրաւոր դիմել է ՀՀ Բնապահպանութեան նախարարութեանը` բարձրացնելով արդիւնաբերական թափօնների վնասազերծման կարգաւորման հարցը, սակայն ոչ մի գործնական քայլ այդ ուղղութեամբ վերջինիս կողմից չի ձեռնարկուել: Ի.Զառաֆեանը ներկայացրեց Հայաստանում շահագործուող հանքերի վերաբերեալ պաշտօնական տուեալները։ Ըստ այդմ, Հայաստանում շահագործման են ենթակայ 706 ոչ մետաղային (տուֆի, բազալտի) հանքավայրեր։ 30 մետաղային հանքավայրերից 7-ը՝ պղնձամոլիբդենային են, 4-ը` պղնձի,14-ը` ոսկու (ընդհանուր մետաղային հանքավայրերի 38%-ը), 2-ը` բազմամետաղային, 2-ը` երկաթի, եւ 1-ը` ալիւմինի հանքավայրեր են: Մետաղային հանքավայրերից ներկայումս շահագործւում են 22-ը։ Հանքավայրերի շահագործման լիցենզիայ են ստացել 171 ընկերութիւններ:
  -   Տնտեսութիւն