ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ<br /> ԱՐԴԻՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄՈՒԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ<br />


ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ
ԱՐԴԻՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄՈՒԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ

  • 22-05-2007 16:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 18-21-ին Երեւանում անցկացուեց գեղարուեստական մարմնամարզութեան Հայաստանի անհատական առաջնութիւնը, որին մասնակցեցին Երեւանի, Գիւմրիի, Կապանի 10 թիմերի 70 մարզուհիներ: Նրանք հանդէս եկան սպորտի վարպետի, վարպետութեան թեկնածուի եւ առաջին կարգայինի ծրագրերով: Վարպետների մրցումներում 1-ին եւ 2-րդ տեղերը բաժանեցին Լիլիթ Տոնոյանը եւ Աշխէն Մամուլյանը (2-էլ Երեւան): Երրորդը Նարե Առաքելեանն էր (Կապան): Առաջնութեան արդիւնքներով կազմուեց ազգային հաւաքականը, որը կնախապատրաստուի Յունաստանի Պատրաս քաղաքում սեպտեմբերին անցկացուելիք աշխարհի առաջնութեանը:
  -   Սպորտ