ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԶԱՒԷՆ ԱՆԴՐԻԱՍԵԱՆԸ 4<br /> ՄԻԱՒՈՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է<br />


ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԶԱՒԷՆ ԱՆԴՐԻԱՍԵԱՆԸ 4
ՄԻԱՒՈՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է

  • 21-05-2007 20:00:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ԿԻՐԻՇԻ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում անցկացուող «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում մայիսի 20-ին կայացան 5-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչներից Զաւէն Անդրիասեանը ոչ-ոքի խաղաց Նեգի Պատիմարիայի (Հնդկաստան) հետ, իսկ Աւետիք Գրիգորեանը յաղթեց Էդուարդ Գորովիխին (Ռուսաստան): 5 փուլից յետոյ Զ.Անդրիասեանը եւ Նեգի Պատիմարիան վաստակել են 4-ական միաւոր եւ գլխաւորում են մրցաշարային աղիւսակը: Ա.Գրիգորեանը 3 միաւորով 4-րդ տեղում է:
  -   Սպորտ