Սերգեյ Լաւրովը ժամանում է Երեւան


Սերգեյ Լաւրովը ժամանում է Երեւան

  • 07-07-2011 19:16:30   | Հայաստան  |  Քաղաքական
Յուլիսի 7-ի երեկոյեան Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լաւրովը ժամանում է Երեւան, որտեղ Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ քննարկելու է ԼՂ կարգաւորման բանակցային գործընթացը: Այս մասին յայտնում է Հայաստանի արտգործնախարարութիւնը: Ադրբեջանական լրատուամիջոցների ունեցած տուեալներով, Ս.Լաւրովը հայկական եւ ադրբեջանական կողմերին է փոխանցելու ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հետ կապուած ՌԴ նախագահ Դմիտրի Մեդուեդեւի ուղերձը: Յիշեցնենք, որ Ս.Լաւրովը երէկ յայտարարել էր, որ ղարաբաղեան խնդրի կարգաւորման շուրջ բանակցութիւնները մտել են վճռական փուլ:
  -   Քաղաքական