ԳԱԶԱՅԻ ՅԱՏՈՒԱԾՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ ԵՆ ԶԻՆՈՒԱԾ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԸ<br />


ԳԱԶԱՅԻ ՅԱՏՈՒԱԾՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ ԵՆ ԶԻՆՈՒԱԾ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԸ

  • 18-05-2007 17:50:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելական օդուժը հերթական անգամ ռմբակոծել է Գազայի հատուածը, որի արդիւնքում զոհուել է աւելի քան 4 եւ վիրաւորուել 6 մարդ: Ըստ լուրերի, Գազայի հատուածի հիւսիսային մաս են մտել 15 իսրայելական տանկեր: Այսօր առաւօտեան պաղեստինեան կողմը ի պատասխան ռմբակոծել է Իսրայելի Ստերոդ քաղաքը: Ականատեսների վկայութեամբ քաղաքի վրայ նետուել են 9 հատ «Կասսամ» տիպի ինքնաշէն հրթիռներ: Կան վիրաւորներ: Նախորդ օրը իսրայելական ռազմա-օդային ուժերի համար թիրախ էր դարձել «ՀԱՄԱՍ» խմբաւորման անվտանգութեան ուժերի շտաբ-կայանը: Օդային հարուածի հետեւանքով ոչնչացուել էր խմբաւորման գլխաւոր հրամանատարներից մէկի աւտոմեքենան, զոհուել էր 6 պաղեստինցի, որոնցից 4-ը «ՀԱՄԱՍ» խմբաւորման անդամներ են, եւ վիրաւորուել աւելի քան 40 մարդ: Յիշեցնենք, որ Իսրայելի օդուժի` Գազայի հատուածի ռմբակոծությունը տեղի էր ունեցել պաղեստինեան գրոհայինների` Իսրայելի հարաւային մասը ռմբակոծելուց յետոյ, ինչի հետեւանքով վիրաւորուել էր աւելի քան 10 իսրայելցի: Վերջին հինգ օրերին ՀԱՄԱՍ եւ ՖԱԹՀ խմբաւորումների միջեւ տեղի ունեցած զինուած ընդհարումների հետեւանքով զոհուել էր աւելի քան 40 մարդ: Իսրայելի պաշտպանութեան նախարարութիւնը բացառել է այն պնդումները, թէ իսրայելական ռազմա-օդային ուժերի` Գազայի հատուածի ռմբահարումները կարող են որեւէ կապ ունենալ պաղեստինեան խմբաւորումների հակամարտութեան հետ:
  -   Միջազգային