ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՂԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 5<br /> ՆՈՐ ՌԵԿՈՐԴ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՂԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 5
ՆՈՐ ՌԵԿՈՐԴ

  • 14-05-2007 18:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 9-11-ին Երեւանի Դավիթ Համբարձումեանի անուան ջրային մարզաձեւերի մասնագիտացուած մարզադպրոցում անցկացուած Հայաստանի լողի առաջնութեանը մասնակցում էին 8 թիմերի 110 լողորդներ: Առաջնութիւնում գրանցուեց հանրապետական 5 նոր ռեկորդ, իսկ 8 մրցաձեւում` սպորտի վարպետի համար սահմանուած ցուցանիշից բարձր արդիւնք: 16-ամեայ Խաչիկ Փլավչյանը (Էջմիածին), որը յաղթող ճանաչուեց թիկնալողում 50 մ, 100 մ եւ 200 մ մրցատարածությունում, բացի այդ 100 մ մրցատարածությունում սահմանեց հանրապետական ռեկորդ` 1 րոպե 00,90 վրկ: Իսկ «դելֆին» լողաոճում 50 մ, 100 մ, եւ 200 մ մրցատարածությունում առաջին տեղը գրաւած Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանող Գուրգէն Չավուշյանը հանրապետական ռեկորդ սահմանեց 100 մ մրցատարածությունում` 59,47 վրկ: Հայաստանի ազգային հաւաքականը հանրապետական 3 նոր ռեկորդ սահմանեց 4x50 մ` ազատ, 4x100 մ` ազատ, եւ 4x100 մ` համալիր փոխանցալողերում: Լողի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցի ժամանակ առանձնացրեց թիկնալողում 50 մ, 100 մ եւ 200 մ մրցատարածությունում յաղթող ճանաչուած 12-ամեայ Անահիտ Բարսեղեանին, ինչպէս նաեւ Միքայէլ Քոլոյանին, որը լաւագոյնն էր ազատ լողաոճում 100 մ, 200 մ, 400 մ եւ համալիր լողում 200 մ մրցատարածություններում: Երկուսն էլ ներկայացնում են Երեւանի «Նեպտուն» մարզական ակումբը: «Բրաս» լողաոճում 100 մ եւ 200 մ մրցատարածությունում Հայաստանի չեմպիոն դարձաւ Ալեքսանդր Ալիսյանը: «Բրաս» լողաոճում 50 մ մրցատարածությունում չեմպիոնի կոչումը Արամ Նազարեանը: Յիշեցնենք, որ վերջինս Աուստրալիայում անցկացուած 2007թ.-ի աշխարհի առաջնութիւնից յետոյ Հայաստանի հաւաքականի հետ չվերադարձաւ Երեւան, եւ ԶԼՄ-ները շտապեցին յայտնել, որ նա փախել է եւ ստացել Աուստրալիայի քաղաքացիություն: Բայց լողորդը 2 շաբաթ անց վերադարձավ Երեւան, շարունակեց մարզվել եւ մասնակցեց Հայաստանի առաջնութեանը: Նշենք, որ 1988թ.-ի երկրաշարժից յետոյ առաջին անգամ Հայաստանի առաջնութեանը 11 լողորդ էր ներկայացրել Գիւմրին: Նրանցից Արուսեակ Այվազեանը ազատ լողաոճով 200 մ եւ 400 մ մրցատարածություններում դարձաւ, համապատասխանաբար, 2-րդ եւ 3-րդ մրցանակակիր:
  -   Սպորտ