ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՀԻՆԳ ԸՄԲԻՇՆԵՐ ԿԱՆԳՆԵՑԻՆ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎՈՒՄ<br /> ԱՆՑԿԱՑՈՒԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՊԱՏՒՈՅ ՊԱՏՈՒԱՆԴԱՆԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՀԻՆԳ ԸՄԲԻՇՆԵՐ ԿԱՆԳՆԵՑԻՆ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎՈՒՄ
ԱՆՑԿԱՑՈՒԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՊԱՏՒՈՅ ՊԱՏՈՒԱՆԴԱՆԻՆ

  • 11-05-2007 20:52:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 10-ին Դոնի Ռոստովում աւարտուեց Ռաֆայէլ եւ Վարդերես Սամուրղաշեւ եղբայրների հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարի մրցանակների խաղարկութիւնը: 12 երկրների պատանի ըմբիշների մրցավեճում Հայաստանի 8 մարզիկներից յաղթող դարձան Նարեկ Խաչատրեանը (42 կգ, Երեւան), Գեւորգ Սահակեանը (63 կգ, Արտիմեդ), Անդրանիկ Խաչատրեանը (85 կգ, Ապագայ): Պատուանդանի երկրորդ աստիճանին կանգնեցին Գոռ Ներսիսեանը (46կգ, Երեւան) եւ Ասլան Պողոսեանը (50 կգ, Երեւան): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հաւաքականի աւագ մարզիչ, վաստակաւոր մարզիչ Գագիկ Խաչատրեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց, որ թիմը այժմ նախապատրաստուելու է յունիսի 1-3-ին Թբիլիսիում անցկացուելիք միջազգային մրցաշարին:
  -   Սպորտ