ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՊԵԿԻՆ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ<br /> ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br />


ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՊԵԿԻՆ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 11-05-2007 20:04:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանում անցկացուելիք թաեքվոնդոյի աշխարհի առաջնութեանը մասնակցելու են նաեւ հայ մարզիկները: Հայաստանի թիմում, որը Պեկին կմեկնի մայիսի 14-ին, ընդգրկուած են Սուրէն Սարկիսովը (54 կգ), Արթուր Ռուբինեանը (72 կգ), Արման Երեմյանը (78 կգ), Արամ Սահակեանը (84 կգ, բոլորն էլ` Երեւան), Անդրեյ Աղասարեանը (62 կգ, Ստեփանակերտ) եւ Լեւոն Փաշաբեզյանը (67 կգ, Գիւմրի): Հաւաքականը հայրենիք կվերադառնայ մայիսի 24-ին:
  -   Սպորտ