ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է ԿԱՐՏՈՖԻԼԻ ԳՆԱՃԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է ԿԱՐՏՈՖԻԼԻ ԳՆԱՃԸ

  • 11-05-2007 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի ապրիլին մարտի համեմատ ՀՀ պարենային ապրանքների շուկայում արձանագրուել է 0,1% գնանկում, ինչին մեծապէս նպաստել է բանջարեղէնի, շաքարաւազի, հացամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի 2,2-0,2% գնանկումը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի ապրիլին 2006թ.-ի ապրիլի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է բանջարեղէնի եւ կարտոֆիլի 26% գնաճ: Նշուած ժամանակահատուածում հանրապետութիւնում գրանցուել է գազարի 3,1%, վարունգի 3,9%, լոլիկի 4,9%, գլուխ սոխի 6,6%, սխտորի 12,8%, կաղամբի 28,3%, կանաչ սոխի 42,4%, կարտոֆիլի 61,1% գնաճ: 2007թ.-ի ապրիլին մարտի համեմատ բանջարեղէնի եւ կարտոֆիլի ապրանքախմբում գրանցուել է 2,2% գնանկում: Վարունգի, լոլիկի, կանաչ սոխի, գլուխ սոխի, Ճակնդեղի, սխտորի գները նշուած ժամանակահատուածում նուազել են 24,1-0,1%-ով: Դրան զուգընթաց, հանրապետութիւնում արձանագրուել է գազարի (1,9%) կաղամբի (3,5%), կարտոֆիլի (7,7%) գնաճ: 2007թ.-ի ապրիլին շարունակուել է շաքարաւազի նախորդ երեք ամիսներին գրանցուած գնանկման միտումը եւ 4 ամիսների ընդհանուր գնանկումը կազմել է 8,7%: Ապրիլին մարտի համեմատ հանրապետութիւնում գրանցուել է շաքարաւազի 1,6% գնանկում: Հացամթերքի, կենդանական եւ բուսական իւղի, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբերում 2007թ.-ի ապրիլին մարտի համեմատ գրանցուել է 0,4-0,1% գնանկում: 2007թ.-ի ապրիլին 2006թ.-ի դեկտեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրուել է 37,5% գնաճ, այդ թւում, ապրիլին մարտի համեմատ ձկնամթերքի գներն աճել են 8,1%-ով, ինչը մեծապէս պայմանաւորուել է «սիգ» տեսակի թարմ ձկան 9,1% գնաճով: «Իշխան» եւ ապխտած «սիգ» ձկների գները նշուած ժամանակահատուածում աճել են, համապատասխանաբար, 5,6%-ով եւ 5,1%-ով: Մրգի ապրանքախմբում 2007թ.-ի ապրիլին 2006թ.-ի ապրիլի համեմատ գրանցուել է 33,7%, իսկ 2007թ.-ի մարտի համեմատ` 2,2% գնաճ: Վերջինս մեծապէս պայմանաւորուել է արքայանարինջի 3,4%, նռան 3,5%, տանձի 5,5%, նարինջի 7,8%, մանդարինի 16,1% գնաճով: Կիտրոնի եւ խաղողի գները նշուած ժամանակահատուածում աճել են համապատասխանաբար, 1,9%-ով եւ 2,1%-ով: Մսամթերքի ապրանքախմբում 2007թ.-ի ապրիլին մարտի համեմատ գրանցուել է 0,5% գնաճ, ինչը հիմնականում պայմանաւորուել է խոզի եւ ոչխարի մսի, համապատասխանաբար, 2,5% եւ 2,2% գնաճով: Տաւարի մսի գնաճը նշուած ժամանակահատուածում կազմել է 0,4%: 2007թ.-ի յունուար-մարտին ձուի 8,7% գնանկմանը ապրիլին յաջորդել է 0,2 գնաճ: Կաթնամթերքի ապրանքախմբում 2007թ.-ի ապրիլին մարտի համեմատ գրանցուել է 0,2% գնաճ, իսկ հրուշակեղէնի, այլ մթերքի, ոգելից խմիչքի եւ ծխախոտի ապրանքախմբերում պահպանուել է գների նախորդ ամսուայ մակարդակը:
  -   Տնտեսութիւն