ԱՐՈՆԵԱՆ-ԿՐԱՄՆԻԿ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄՐՑԱՄԱՐՏԸ ԱՒԱՐՏՈՒԵՑ<br /> ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԻ ՅԱՂԹԱՆԱԿՈՎ<br />


ԱՐՈՆԵԱՆ-ԿՐԱՄՆԻԿ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄՐՑԱՄԱՐՏԸ ԱՒԱՐՏՈՒԵՑ
ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԻ ՅԱՂԹԱՆԱԿՈՎ

  • 07-05-2007 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 6-ին Երեւանում աւարտուեց Լեւոն Արոնեան - Վլադիմիր Կրամնիկ արագ շախմատի մրցամարտը, որ 4:2 հաշւով շահեց հայ գրոսմայստերը: Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում մրցամարտի վերջին` 6-րդ, պարտիայի ընթացքին հետեւում էին նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարեանը եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը: Մրցամարտի աւարտին յաջորդած ասուլիսում Վ.Կրամնիկը նշեց, որ Լ.Արոնեանը հիանալի մարզավիճակում է գտնւում եւ գերազանց խաղ ցոյց տվեց պարտիաների վերջնամասում: Իսկ Լ.Արոնեանը շնորհակալութիւն յայտնեց իր մրցակցին` վարպետ խաղի համար, եւ իրեն աջակցած բոլոր մարզասէրներին:
  -   Սպորտ