ՅՈՎՀԱՆՆԷՍ ԴԱՎԹԵԱՆԸ ՆՈՒԱՃԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՍՈՒՊԵՐ ԳԱՒԱԹԸ ԵՎ<br /> ԱՐԺԱՆԱՑԱՎ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳՐԻՆ<br />


ՅՈՎՀԱՆՆԷՍ ԴԱՎԹԵԱՆԸ ՆՈՒԱՃԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՍՈՒՊԵՐ ԳԱՒԱԹԸ ԵՎ
ԱՐԺԱՆԱՑԱՎ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳՐԻՆ

  • 07-05-2007 18:55:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 6-ին Մոսկուայում աւարտուեց ձիւդոյի աշխարհի սուպերգավաթի խաղարկութիւնը: Հայաստանը ներկայացնում էին 5 մարզիկներ: Բոլոր գօտեմարտերը յաղթանակով աւարտեց, առաջին տեղը գրաւեց եւ վաստակած միաւորների քանակով (150 միաւոր) «Պեկին-2008»-ի օլիմպիական ուղեգրի արժանացավ Յովհաննէս Դավթեանը (60 կգ, Գիւմրի): Մեսրոպ Բարբարյանը (66 կգ, Հրազդան) բաւարարուեց 5-րդ տեղով: Հայաստանի միւս 3 պատուիրակները հնգեակ չմտան:
  -   Սպորտ