ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԸ ԹԵՎԱԿՈԽԵԼ Է<br /> ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ՓՈՒԼ,- ԱՍՈՒՄ Է ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԸ ԹԵՎԱԿՈԽԵԼ Է
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ՓՈՒԼ,- ԱՍՈՒՄ Է ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹԵԱՆԸ

  • 03-05-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տեղեկատուական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը թեւակոխել է զարգացման նոր փուլ` քանակականից անցնելով որակականի: Այս մասին մայիսի 3-ին կազմակերպուած «Հայաստանի տեղեկատուական տեխնոլոգիաների մրցունակութիւն» խորագրով համաժողովում յայտնեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթեանը: Նրա խօսքերով, տեղեկատուական տեխնոլոգիաները կարեւոր նշանակութիւն ունեն Հայաստանի տնտեսութեան աճի համար: Տ.Դավթեանը նշեց, որ երկիրը այդ ոլորտը զարգացնելու մեծ ներուժ ունի: Իսկ ՏՏ-երի կիրառումը այլ ոլորտներում, ըստ նրա, կնպաստի առաւել մրցունակ տնտեսութիւն ձեւաւորելուն: Փոխնախարարը նշեց նաեւ, որ Հայաստանը ինտեգրվելով միջազգային տնտեսական համակարգին առաջին հերթին պէտք է աւելացնի ՏՏ-ի ոլորտի արտադրանքի արտահանման ծաւալները: Ըստ «Ձեռնարկութիւնների ինկուբատոր» հիմնադրամի տնօրէն (ՁԻՀ) Բագրատ Ենգիբարյանի, համաժողովում նախատեսւում է քննարկել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներն ու ռազմավարութիւնը, ոլորտի խթանմանը, աշխատուժին, գիտահետազօտական աշխատանքներին եւ հեռահաղորդակցութեանը վերաբերող հարցեր: Համաժողովին մասնակցում են նաեւ միջազգային մի շարք կազմակերպութիւններ: Բ.Ենգիբարյանը նշեց, որ վերջին 5 տարիներին ոլորտում գրանցուել է տարեկան 20 տոկոսի կայուն աճ: Ներկայումս ՏՏ ոլորտում աշխատում են շուրջ 160 ձեռնարկութիւններ, որտեղ աշխատատեղերի թիւը հասել է 5 հազարի. մասնագէտների 80%-ը աշխատում է արտասահմանեան կազմակերպություններում: Վերջին տուեալներով, ՏՏ ոլորտի արտադրանքի ծաւալը 2006թ.-ին կազմել է 84 մլն ԱՄՆ դոլար: Արտադրանքի մօտ 63%-ը արտահանւում է:
  -   Տնտեսութիւն