ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԻՆՈՒԱԾ ՈՒԺԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ`<br /> ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ ՉԴԱՐՁՆԵԼ ԱՇԽԱՐՀԻԿ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՐՑԸ. ԵՄ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ<br /> ԲԱՆԱԿԻՆ` ՉԶԲԱՂՈՒԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ<br />


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԻՆՈՒԱԾ ՈՒԺԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ`
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ ՉԴԱՐՁՆԵԼ ԱՇԽԱՐՀԻԿ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՐՑԸ. ԵՄ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
ԲԱՆԱԿԻՆ` ՉԶԲԱՂՈՒԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ

  • 30-04-2007 16:40:00   |   |  Յօդուածներ
ՄԿՐՏԻՉ ՍՈՄՈՒՆՋՅԱՆ Թուրքիայի ազգային մեծ ժողովում ապրիլի 27-ին տեղի ունեցած նախագահական ընտրութիւնների առաջին փուլի ձախողումը դժուվար չէր կռահել զուտ այն բանի պատճառով, որ նախ քուէարկութեանը մասնակցում էր 361 պատգամաւոր եւ երկրորդ, որ Թուրքիայի ընդդիմությունը` 550 տեղանոց Մեջլիսում 152 աթոռ զբաղեցնող «Ժողովրդա-հանրապետական», 20 աթոռ զբաղեցնող «Մայր հայրենիք» եւ 4 աթոռ զբաղեցնող «Ճշմարիտ ուղի» կուսակցութիւնները հրաժարուել էին մասնակցել քուէարկութեանը: Այսպիսով, «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան կողմից որպէս նախագահի թեկնածու առաջադրուած արտգործնախարար Աբդուլլահ Գիւլին չյաջողուեց հաւաքել ձայների 2/3-ը, այսինքն` 367 ձայն, եւ սա այն դէպքում, երբ Մեջլիսում «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը զբաղեցնում է 353 աթոռ, եւ այդ պատճառով մայիսի 2-ին տեղի կունենայ նախագահական ընտրութիւնների 2-րդ փուլը, որտեղ Գիւլը դարձեալ պէտք է պայքարի 367 ձայն հաւաքելու համար: Սակայն նախագահական ընտրութիւնների 1-ին փուլի ձախողումը միակ անակնկալը չէր, որ սպասւում էր «Արդարութիւն եւ զարգացում» իսլամամէտ կուսակցութեանն ու նրա առաջադրած թեկնածուին: Թուրքական լրատվամիջոցների հաղորդած տեղեկութիւնների համաձայն` Թուրքիայի ԶՈՒ գլխաւոր շտաբի պաշտօնական կայքէջում (www.tsk.mil.tr) հրապարակուել է աշխարհիկ կարգերի (լաիցիզմ) մասին յիշեցնող եւ որպէս զգուշացում հանդիսացող մի յայտարարութիւն, որում նշւում է վերջին օրերին եւ յատկապէս ապրիլի 23-ին Ազգային սուվերենության օրուայ եւ Երեխաների տոնի կապակցութեամբ Թուրքիայի տարբեր վայրերում ղեկավար անձանց թույլտվությամբ կազմակերպուած կրոնական բնոյթի միջոցառումների մասին: Յայտարարութիւնում յատուկ շեշտւում է, որ «երբ կրօնը որպէս գործիք օգտագործւում է քաղաքական նպատակների համար, ապա դա դառնում է մի շարք աղէտալի դէպքերի պատճառ», եւ որպէս վառ օրինակ մատնանշվում է Մալաթիայում տեղի ունեցած արիւնալի իրադարձութիւնը: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահական ընտրութիւններին, ապա յայտարարութեյան մէջ առաջ է քաշվում այն պնդումը, թէ ընտրութիւնների գործընթացում քննարկման առարկայ է դարձել լաիցիզմի սկզբունքը. «Թուրքիայի զինուած ուժերն անհանգստութիւն է յայտնում ստեղծուած իրավիճակի կապակցութեամբ: Սակայն չպէտք է մոռանալ, որ զու-ն նման քննարկումներում հանդիսանում է լաիցիզմի կողմնակիցն ու պաշտպանը: Դրանից բացի, զու-ն կտրականապէս դէմ է այդ քննարկումներին ու բացասական ուղղուածութիւն ունեցող մեկնաբանութիւններին եւ անհրաժեշտութեան դէպքում ի ցոյց կդնի իր գործելակերպը, ինչի համար թող ոչ ոք կասկած չունենայ»,- նշուած է զու գլխաւոր շտաբի կողմից արուած յայտարարութեյան մէջ: Թուրքիայի զու գլխաւոր շտաբի յիշեալ յայտարարութեանը հակազդեցություն է ցոյց տուել Եւրամիութիւնը: Բրիւսէլում կազմակերպուած «Մենք կորցնու՞մ ենք Թուրքիային» խորագրով քննարկումից յետոյ ԵՄ ընդլայման հարցերով յանձնակատար Օլի Ռենը նշել է գլխաւոր շտաբի յայտարարութեյան` «բաւականին ապշեցուցիչ ու տարօրինակ» լինելու հանգամանքը եւ միաժամանակ աւելացնելով թուրքական բանակի` ինչպէս միջազգային խաղաղութեան, այնպէս էլ Թուրքիայի անվտանգութեան ապահովման համար կարեւոր կառոյց հանդիսանալու փաստը, յայտարարել է. «Մենք յարգանքով ենք վերաբերւում թուրքական բանակի արհեստավարժությանն ու նրա միջազգային խաղաղարար ուժերի առաքելութեան համար ունեցած կարեւոր ներդրմանը: Սակայն անհրաժեշտ է, որպէսզի գիտակցվի այն փաստը, որ Եւրամիութեան լիիրաւ անդամ դառնալ ցանկացող մի պետութեան մէջ չեն միջամտում ժողովրդավարութեան կայացման գործընթացին»,- նշել է Ռենը: ԵՄ հանձնակատարը խօսել է նաեւ Եվրամիությունում կրօնի եւ քաղաքականութեան, ինչպէս նաեւ կրօնի եւ իրաւունքի միանգամայն առանձին հանդէս գալու մասին ու նշելով, թէ ԵՄ-ը ցանկանում է Թուրքիային տեսնել որպէս աշխարհիկ եւ ժողովրդավար մի պետութիւն, աւելացրել է, որ այդպիսի Թուրքիան կդառնայ ԵՄ անդամ:
  -   Յօդուածներ