ՍՈՖԻԱ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոֆիայում անցկացուող
հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնում ապրիլի
19-ին մրցագորգ ելան քաշային 4 կարգերի ներկայացուցիչներ:
Հայաստանի մարզիկներ Աշոտ Խաչատրեանը (55 կգ, Երեւան), Արման
Ադիկյանը (66 կգ, Էջմիածին), Դենիս Ֆորովը (84 կգ, Երեւան) եւ
գերծանր քաշային Եուրի Պատրիկիեւը նախնական փուլերում պարտուեցին եւ
անմասն մնացին խաղարկուած մեդալներից: