Մայիսին Հայաստանի մարզերում անհատական տների գները 0,2%-ով նուազել էն<br />


Մայիսին Հայաստանի մարզերում անհատական տների գները 0,2%-ով նուազել էն

  • 08-07-2011 18:19:50   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մայիսին Հայաստանի քաղաքներում, բացառութեամբ Երեւանի, անհատական բնակելի տների շինութեան շուկայական միջին գները (ներառեալ տնամերձի միաւորի գինը` ) 1քմ մակերեսի հաշուարկով, նախորդ ամսուայ համեմատ, նուազել էն 0,2%-ով: ՀՀ կառավարութեանն առընթեր Անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի տուեալներով,հանրապետութեան մարզերում այս տարուայ մայիսին արձանագրուել է անհատական բնակելի տների առքուվաճառքի 337 գործարք, որոնց թիւը նախորդ ամսուայ համեմատ աճել է 2,1%-ով, իսկ 2010թ.-ի մայիսի համեմատ` 37,6%-ով: 2011թ.-ի մայիսին հանրապետութեան քաղաքներում, բացառութեամբ Երեւանի, շինութեան 200 քմ եւ տնամերձի 1000 քմ միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների (պայմանագրային) գների եւ առաջարկուող գների վերլուծութեան արդիւնքում ձեւաւորուել էն հետեւեալ շուկայական միջինացուած գները` հաշուարկուած շինութեան 1 քմ մակերեսով (ներառեալ տնամերձի միաւորի գինը). Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 133,6 հազ. դրամ (մօտ 361 ԱՄՆ դոլար), ապրիլի 136,4 հազ. դրամի, 2010թ.-ի մայիսի 150,2 հազ. դրամի դիմաց, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում` 104,9 հազ. դրամ, ապրիլին` 103,7 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 101,7 հազ. դրամ, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում` 159,2 հազ. դրամ, ապրիլին` 163 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 170,2 հազ. դրամ, Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում` 96 հազ. դրամ, ապրիլին` 93,3 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 98,3 հազ. դրամ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում` 997 հազ. դրամ, ապրիլին` 103,3 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 100,7 հազ. դրամ, Կ'ոտայքի մարզի Աբովեան քաղաքում` 145,6 հազ. դրամ, ապրիլին` 149,4 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 173,2 հազ. դրամ, Ծաղկաձորում` 305 հազ. դրամ, ապրիլին` 310 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 312,6 հազ. դրամ, Շիրակի մարզի Գիւմրի քաղաքում` 116,4 հազ. դրամ, ապրիլին` 119 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 125,6 հազ. դրամ, Սիւնիքի մարզի Գորիս քաղաքում` 134,3 հազ. դրամ, ապրիլին` 139,2 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 145,1 հազ. դրամ, Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում` 115 հազ. դրամ, ապրիլին` 115 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 115,4 հազ. դրամ, իսկ Ջերմուկում` 122,8 հազ. դրամ, ապրիլին` 127 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 102,8 հազ. դրամ, Տաւուշի մարզի Դիլիջան քաղաքում` 107,6 հազ. դրամ, ապրիլին` 107,8 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 110,7 հազ, դրամ:
  -   Տնտեսութիւն