ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԿԵՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԶՐԿՎԵՑ ԱՇԽԱՐՀԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՄՍԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆԻՑ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԿԵՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԶՐԿՎԵՑ ԱՇԽԱՐՀԻ
ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՄՍԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆԻՑ

  • 18-04-2007 20:16:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 15-ին Իռլանդիայի Դուբլին քաղաքում մեկնարկել են տափօղակով հոկեյի աշխարհի առաջնութեան 3-րդ խմբի ընտրական խաղերը: Խմբում ընդգրկուած 6 երկրների հաւաքականների պայքարին պէտք է մասնակցեր նաեւ Հայաստանի հաւաքականը, բայց նրանց հնարաւորութիւն չտրուեց մասնակցել մրցաշարին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրեանը, մուտքի վիզա ստանալու նպատակով պատուիրակութեան բոլոր անդամների անձնական գործերը մրցաշարի մեկնարկից դեռեւս մէկ ամիս առաջ ուղարկուել են Մոսկուա` Իռլանդիայի դեսպանութիւն: Սակայն, սահմանուած ժամկէտի վերջին օրը դեսպանատուն մերժել է Իռլանդիայի մուտքի վիզաներ տրամադրել հայ հոկեիստներին: Ըստ Կ.Խաչատրեանի, դեսպանատան պաշտօնեաներից մէկը պարզաբանել է, թէ «իրենք կասկածում են, որ մրցավարտից յետոյ հայ հոկեյիստները չեն վերադառնայ Հայաստան»: Կ.Խաչատրեանը յայտնեց նաեւ, որ այս հարցի կապակցութեամբ ինքը բողոք է յղել հոկեյի միջազգային ֆեդերացիային:
  -   Սպորտ