Ռուսաստանի հայ բժիշկների այցելութիւնները Հայաստան եւ հիւանդների անվճար ընդունելութիւնը վերածուել էն բարի աւանդոյթի<br />


Ռուսաստանի հայ բժիշկների այցելութիւնները Հայաստան եւ հիւանդների անվճար ընդունելութիւնը վերածուել էն բարի աւանդոյթի

  • 08-07-2011 18:51:10   | Հայաստան  |  Հասարակութիւն
Առողջապահութեան ազգային ինստիտուտի տնօրէնի պաշտօնակատար Մկրտիչ Աւագեանը, Հայ բժիշկների երրորդ համագումարի շրջանակներում ՀՀ ժամանած միջազգային համբաւ ունեցող ռուսաստանաբնակ հայ բժիշկներ Գագիկ Աւագեանը, Բագրատ Ալեքեանը, Խաչիկ Սայադեանը, Աշոտ Մկրտումեանը եւ Պերճ Ղազանչեանը: Ռուսաստանի հայ բժիշկների Հայաստան ժամանումը իրականացուել էր Ռուսաստանի հայերի միութեան ֆինանսական աջակցութեամբ: Հանդիպման ընթացքում քննարկուեցին Ռուսաստանում բնակուող հայ բժիշկների ու Հայաստանի բժիշկների համագործակցութեանը վերաբերող հարցերի լայն շրջանակ եւ Ռուսաստանի հայերի միութեան եւ Համաշխարհային հայկական կոնգրէսի կողմից իրականացուող աջակցութեան ծրագրերի նոր փուլի անցման խնդիրները: Ամփոփելով քննարկունը Ռուսաստանի հայերի միութեան առաջին փոխնախագահ Մհեր Շահգելդեանը ընդգծեց մի շարք ռազմավարական ուղղութիւններ, որտեղ ՀՀ առողջապահութեան նախարարութեան, Ռուսաստանի հայերի միութեան եւ Ռուսաստանում բնակուող հայ բժիշկների բազմակողմ համագործակցութիւնը կը նպաստի Հայաստանի առողջապահութեան ոլորտի առաջընթացին: Դիտարկուեցին նաեւ կոնկրէտ աջակցութեան ծրագրեր: Նշուեց, որ Ռուսաստանի հայ բժիշկները իրականացնում էն նաեւ բաց դռների օր: Համաշխարհային հայկական կոնգրէսի առաջին փախնախագահ Արամ Սարգսեանը կարեւորոց ողջ հայկական Սփիւռքի եւ Հայաստանի բժիշկների համագործակցութիւնը: Ռուսաստանի հայերի միութեան եւ Համաշխարհային հայկական կոնգրէսի փոխնախագահ Վլադիմիր Աղայեանի փոխանցմամբ` արդէն 10 տարի Հայաստանում ու Արցախում անցկացուող Ռուսաստանի հայերի միութեան ու Համաշխարհային հայկական կոնգրէսի օրերի ընթացքում իրականացուող միջոցառումների շարքում հաճելի աւանդոյթի է վերածուել Ռուսաստանի հայ բժիշկների այցելութիւնները Հայաստան եւ հիւանդների անվճար ընդունելութիւնը: Այս տարի նոյնպէս նախատեսւում է անուանի բժիշկների այցելութիւն, հանդիպումներ տեղի մասնագէտների հետ, զեկուցումներ եւ հիւանդների անվճար ընդունելութիւն, հիմնականում աղէտի գօտում:
  -   Հասարակութիւն