ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՒՈՆԵԱՆԸ ՆՇԱՆԱԿՈՒԵՑ «ԵՈՒՆԻՍԵՖ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի<br /> ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴԵՍՊԱՆ<br />


ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՒՈՆԵԱՆԸ ՆՇԱՆԱԿՈՒԵՑ «ԵՈՒՆԻՍԵՖ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի
ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴԵՍՊԱՆ

  • 18-04-2007 15:32:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երգչուհի Ալլա Լեւոնեանը նշանակուեց «ԵՈՒՆԻՍԵՖ Հայաստան»-ի Բարի կամքի դեսպան: Ինչպէս ապրիլի 18-ի ասուլիսում յայտնեց ԵՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանեան գրասենեակի ներկայացուցիչ Շելդոն Յեթը, Ա.Լեւոնեանը Բարի կամքի դեսպան է ընտրուել ոչ միայն իր տաղանդի եւ հանրաճանաչութեան, այլեւ հայ երեխաների բարօրութեանն ուղղուած բարեգործական ծրագրերին մասնակցելու պատրաստակամութեան համար: «Յուսով ենք, որ Ա.Լեւոնեանի ձայնը կօգնի մեզ` հասարակութեան ուշադրութիւնը բեւեռելու Հայաստանի երեխաների ամենակարեւոր խնդիրների վրայ»,- նշեց ԵՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: «Ինձ համար մեծ պատիւ է ստանձնել նման պատասխանատու առաքելութիւնը: Մինչ օրս ես պատասխանատու էի միայն իմ երկու երեխաների համար, այժմ արդէն պատասխանատւութիւն եմ զգում Հայաստանի բոլոր երեխաների համար»,- նշեց երգչուհին` յաւելելով, որ պատրաստ է անել հնարաւորը, որպէսզի երեխաների հիմնախնդիրները միշտ մնան հասարակութեան ուշադրութեան կենտրոնում: Ա.Լեւոնեանը յայտնեց, որ երեխաների իրաւունքների պաշտպանութեան քարօզչութեան նպատակով հանդէս կգայ բարեգործական մի շարք ծրագրերով:
  -   Մշակոյթ