ԵՒՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՆՄԱՍՆ ՄՆԱՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ<br /> ՈՒՂԵԳՐԵՐԻՑ<br />


ԵՒՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՆՄԱՍՆ ՄՆԱՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ
ՈՒՂԵԳՐԵՐԻՑ

  • 16-04-2007 17:58:00   |   |  Սպորտ
ԴՐԵԶԴԷՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դրեզդէնում ապրիլի 15-ին աւարտուեց Եւրոպայի շախմատի անհատական առաջնութիւնը: Տղամարդկանց մրցաշարում 7 մասնակիցներ 11 հնարաւորից վաստակեցին 8-ական միաւոր եւ բաժանեցին 1-7-րդ տեղերը: Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Լ. Պետրոսեանը, Արտաշէս Մինասեանը, Տիգրան Քոթանջյանը 7-ական միաւորով զբաղեցրին, համապատասխանաբար, 45-րդ, 48-րդ եւ 127-րդ տեղերը: 6-ական միաւոր վաստակեցին Զաւէն Անդրիասեանը, Գաբրիէլ Սարգսեանը, Աշոտ Անաստասեանը, 6-ական` Ռաֆայէլ Վահանեանը, Կարեն Ասրեանը եւ Արման Փաշիկյանը: Կանանց մրցշարում 11 հնարաւորից 10 միաւորով միանձնեայ յաղթող ճանաչուեց Տատեանա Կոզինցեւան (Ռուսաստան): Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելեանը 7 միաւորով զբաղեցրեց 20-րդ, Լիլիթ Մկրտչեանը 6,5-ով` 43-րդ, Սիրանուշ Անդրիասեանը 5,5-ով` 74-րդ տեղը: Եւրոպայի առաջնութեանը մասնակցեցին 403 տղամարդ եւ 150 կին շախմատիստներ: Խաղարկվում էին տարեվերջին Խանտի Մանսիյսկում կայանալիք աշխարհի գաւաթի մասնակցութեան տղամարդկանց 33 եւ կանանց 13 ուղեգրեր, որոնցից Հայաստանի ներկայացուցիչները անմասն մնացին:
  -   Սպորտ