Օպերատիւ աշխատանքները Վրաստան տեղափոխուած ուրանի ձեռք բերման աղբիւրը պարզելու ուղղութեամբ շարունակւում էն<br />


Օպերատիւ աշխատանքները Վրաստան տեղափոխուած ուրանի ձեռք բերման աղբիւրը պարզելու ուղղութեամբ շարունակւում էն

  • 08-07-2011 19:41:23   | Հայաստան  |  Հասարակութիւն
2010 թուականի ապրիլի 22-ին ՀՀ ԿԱՅ ազգային անվտանգութեան ծառայութիւնում ՀՀ քրէական օրէնսգրքի 215-րդ յօդուածի 2-րդ եւ 233-րդ յօդուածի 1-ին մասերով յարուցուել է քրէական գործ ՀՀ քաղաքացիներ Սումբատ Տօնոյեանի եւ Հրանտ Օհանեանի կողմից գերհարստացուած 90.8% ուրան տեսակի ռադիօակտիւ նիւթ 2010 թուականի մարտ ամսին Երեւան քաղաքում Գարիկ Դադայեանից (նախկինում 2004թ. ուրան տեսակի ռադիօակտիւ նիւթի մաքսանենգութեան ու իրացման համար դատապարտուած) ձեռք բերելու, Երեւան-թբիլիսի գնացքով մաքսանենգութեամբ Վրաստան տեղափոխելու եւ Թբիլիսի քաղաքում իրացնելու դէպքի առթիւ: 2010 թուականի ապրիլի 22-ին Գարիկ Դադայեանին մեղադրանք է առաջադրուել ՀՀ քրէական օրէնսգրքի 38-215-րդ յօդուածի 2-րդ մասով (ռադիօակտիւ նիւթերի մաքսանենգութեան օժանդակութիւն) եւ 233-րդ յօդուածի 1-ին մասով (ռադիօակտիւ նիւթերի ապօրինի շրջանառութիւն) այն բանի համար, որ նա 2010 թուականի մարտ ամսուայ սկզբներին գտնուելով Մոսկուա քաղաքում, Երեւան քաղաքի բնակիչներ` ՀՀ քաղաքացիներ Հրանտ Օհանեանից եւ Սումբատ Տօնոյեանից հեռախօսազանգով ստանալով առաջարկ Վրաստանում գերհարստացուած ուրան ռադիօակտիւ նիւթ իրացնելու նպատակով այն հայթայթելու եւ իրենց տրամադրելու վերաբերեալ գործարքից ակնկալուող շահոյթը նիւթի իրացումից յետոյ բաշխելու պայմանով, յանցաւոր համաձայնութեան է եկել վերջիններիս հետ: Յանցաւոր մտահղացման իրագործմանը մասնակցելու եւ օժանդակելու նպատակով` Գ.Դադայեանը պահանջել եւ Ս.Տօնոյեանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար որպէս ճանապարհածախս` Յունիստրիմ բանկային փոխանցման համակարգի միջոցով եւ 2010 թուականի մարտի 10-ին Մոսկուա-երեւան չուերթով վերադարձել Երեւան: Նոյն օրը նա Հրանտ Օհանեանին տրամադրել է ապօրինի ձեռք բերուած 17 գրամ գերհարստացուած ուրան ռադիօակտիւ նիւթ` ծխախոտի տուփի մէջ տեղադրուած: Նշուած ռադիօակտիւ նիւթը 2010 թուականի մարտի 11-ին ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով տեղափոխուել է Վրաստանի Թբիլիսի քաղաք, որտեղ Հ.Օհանեանը եւ Ս.Տօնոյեանը նոյն օրն այն փորձել էն իրացնել Վրաստանի քաղաքացի Զազա Կ'իւկիւաձէին, սակայն յայտնաբերուել էն Վրաստանի Հանրապետութեան իրաւապահ մարմինների աշխատակիցների կողմից: Այսպիսով` Գ. Դադայեանը 2010 թուականի մարտի 11-ին օժանդակել է Ս. Տօնոյեանին եւ Հ.Օհանեանին, եւ 17 գրամ գերհարստացուած ուրան ռադիօակտիւ նիւթը մաքսանենգ եղանակով տեղափոխել Վրաստանի Հանրապետութիւն: Ս.Տօնոյեանը եւ Հ.Օհանեանը Վրաստանում յարուցուած քրէական գործի շրջանակներում 2010 թուականին Վրաստանի դատարանի կողմից մեղաւոր էն ճանաչուել ռադիօակտիւ նիւթերի մաքսանենգութեան եւ ապօրինի շրջանառութեան համար ու դատապարտուել էն ազատազրկման համապատասխանաբար 14 եւ 13 տարի ժամկէտներով: ՀՀ ԿԱՅ ԱԱԾ քննչական վարչութեան վարոյթում քննուող քրէական գործից անջատուել է Գ.Դադայեանի վերաբերեալ մասը եւ 2010 թուականի դեկտեմբերի 9-ին մեղադրական եզրակացութեամբ ուղարկուել Տաւուշի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարան` ըստ էութեան քննելու համար: 2011 թուականի մայիսի 25-ի դատավճռով Գ.Դադայեանը մեղաւոր է ճանաչուել ՀՀ քրէական օրէնսգրքի 38-215-րդ յօդուածի 2-րդ մասով եւ 233-րդ յօդուածի 1-ին մասով եւ դատապարտուել ազատազրկման 7 տարի ժամկէտով գոյքի բռնագրաւմամբ: Միջոցներ էն ձեռնարկւում` պարզելու Վրաստան տեղափոխուած ուրանի ձեռք բերման աղբիւրը, քանզի գործի քննութեամբ պարզուել է, որ Հայաստանում չկան համապատասխան տեխնիկական եւ լաբորատոր պայմաններ 90.8% գերհարստացուած ուրան ստանալու համար: Ներկայումս քրէական գործի անջատուած մասը կասեցուել է, նկատի ունենալով, որ Վրաստանում դատապարտուած ՀՀ քաղաքացիներ Ս.Տօնոյեանը եւ Հ.Օհանեանը որպէս մեղադրեալներ ներգրաւուած էն նաեւ Հայաստանում քննուող վերոյիշեալ քրէական գործով: Տաւուշի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարանի 25.05.2011թ. դատավճիռը Գ.Դադայեանի պաշտպանների կողմից բողոքարկուել է ՀՀ վերաքննիչ քրէական դատարան:
  -   Հասարակութիւն