ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ ՑՈՅՑ ՏՈՒԱԾ<br /> ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԵՎ ՅՈՒՍԱԴՐՈՂ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ ՑՈՅՑ ՏՈՒԱԾ
ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԵՎ ՅՈՒՍԱԴՐՈՂ

  • 16-04-2007 15:44:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 15-ին Երեւանում աւարտուեց գնդակային հրաձգութեան Հայաստանի առաջնութիւնը, որին մասնակցեցին 83 մարզիկ-մարզուհիներ: Ատրճանակ զենքաձեւում կանանց մրցաշարում սպորտի վարպետի արդիւնքով (377 միաւոր) յաղթեց Նորա Նիկողոսեանը: Տղամարդկանց պայքարում առաջինը ճանաչուեց Նորայր Բախտամեանը (591 միաւոր): Յաջորդ 2 տեղերը զբաղեցրին Ն.Բախտամյանի սաները` Ռոմիկ Բարդումյանը (575) եւ Նորայր Առաքելեանը (567): Հրացան զենքաձեւում հանրապետական նոր ռեկորդով (395 միաւոր) չեմպիոնուհի դարձաւ Անի Առաքելեանը: Տղամարդկանցից սպորտի վարպետի նորմայով լաւագոյնը օլիմպիական չեմպիոն Հրաչեա Պետիկեանի որդի Վահէ Պետիկյանն էր` 582 միաւոր: Առաջատարները կնախապատրաստուեն Բանգկոկում մայիսի 3-12-ին անցկացուելիք աշխարհի գաւաթի խաղարկութեան փուլին: Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Սեյրան նիկողոսեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց, որ Հայաստանի առաջնութիւնում հրաձիգների ցոյց տուած արդիւնքները բաւականին բարձր են եւ յուսադրող:
  -   Սպորտ