ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻ ԾՆՆԴԵԱՆ ՕՐՈՒԱՅ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ ԵՐԵՒԱՆՈՒՄ<br /> ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՀԱՄՐ ՖԻԼՄԵՐԻ ՏԱՐԱԾԱՐՋԱՆԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ<br />


ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻ ԾՆՆԴԵԱՆ ՕՐՈՒԱՅ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՀԱՄՐ ՖԻԼՄԵՐԻ ՏԱՐԱԾԱՐՋԱՆԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

  • 13-04-2007 18:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային կինոյի լեգենդ Չարլզ Սպենսեր Չապլինի ծննդեան օրուայ` ապրիլի 16-ի կապակցութեամբ, Հայաստանի Ազգային պատկերասրահի կինոդահլիճում ապրիլի 14-15-ը տեղի կունենայ Համր ֆիլմերի փառատոն, ուր կցուցադրուեն տարածաշրջանի երկրներում ստեղծուած համր ֆիլմեր: Չապլինին նուիրուած ֆիլմերի ցուցադրություն կկազմակերպուի նաեւ «Մոսկուա» կինոթատրոնում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց Հայաստանի Ազգային պատկերասրահի կրթական բաժնի աշխատակից Մելիք Կարապետեանը, արդէն 5-րդ անգամ Երեւանում կազմակերպւում է Չապլինի ծննդեան օրուան նուիրուած ֆիլմերի ցուցադրություն: Առաջին երկու տարիներին դրանք անցկացուել են Երեւանի Խնկո Ապոր անուան մանկական գրադարանում` «Չապլինյան մարաթօն» անուանումով, սակայն արդէն անցեալ տարի Ազգային պատկերասրահում առաջին անգամ կազմակերպվեց Համր կինոյի ռեգիոնալ փառատոն:
  -   Մշակոյթ