ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԻ
ՄՐՑԱՎԱՅՐԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾԻ ՈՒԵՖԱ-Ի ԿՈՆԳՐԵՍԸ
12-04-2007 15:18:00 | | Սպորտ
ԼՕԶԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 12-ին Լոզանում
Ուեֆա-ի շտաբ-բնակարանում Եւրոպայի ֆուտբոլի միութեան ղեկավարները
կընդունեն Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների
ներկայացուցիչներին: Հայաստանից հանդիպմանը կմասնակցեն ՀՖՖ-ի
նախագահ Ռուբէն Հայրապետեանը եւ գործադիր տնօրէն Արման Մինասեանը:
Հանդիպմանը կքննարկուի «Եւրօ-2008»-ի ընտրական փուլի «Ա»
խմբում ընդգրկուած Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ազգային
հաւաքականների հանդիպումների մրցավայրի հարցը: Անկախ կողմերի
ընդունելիք որոշումից, հարցին վերջնական լուծում կտայ ապրիլի 18-ին
Ուելսի Կարդիֆ քաղաքում կայանալիք ուեֆա-ի կոնգրեսը: