ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԻ<br /> ՄՐՑԱՎԱՅՐԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾԻ ՈՒԵՖԱ-Ի ԿՈՆԳՐԵՍԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԻ
ՄՐՑԱՎԱՅՐԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾԻ ՈՒԵՖԱ-Ի ԿՈՆԳՐԵՍԸ

  • 12-04-2007 15:18:00   |   |  Սպորտ
ԼՕԶԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 12-ին Լոզանում Ուեֆա-ի շտաբ-բնակարանում Եւրոպայի ֆուտբոլի միութեան ղեկավարները կընդունեն Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչներին: Հայաստանից հանդիպմանը կմասնակցեն ՀՖՖ-ի նախագահ Ռուբէն Հայրապետեանը եւ գործադիր տնօրէն Արման Մինասեանը: Հանդիպմանը կքննարկուի «Եւրօ-2008»-ի ընտրական փուլի «Ա» խմբում ընդգրկուած Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հաւաքականների հանդիպումների մրցավայրի հարցը: Անկախ կողմերի ընդունելիք որոշումից, հարցին վերջնական լուծում կտայ ապրիլի 18-ին Ուելսի Կարդիֆ քաղաքում կայանալիք ուեֆա-ի կոնգրեսը:
  -   Սպորտ