ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ 16-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br /> ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 8 ԹԻՄԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ 16-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 8 ԹԻՄԵՐ

  • 11-04-2007 15:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 14-ին կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի բարձրագոյն խմբի 16-րդ առաջնութիւնը: Ասպարէզ կելնեն 8 թիմեր, այդ թւում 6-ը ներկայացնում են Երեւանը` «Փիւնիկ», «Բանանց», «Միկա», «Արարատ», «Կիլիկիա», «Ուլիս», ինչպէս նաեւ Գիւմրիի «Շիրակ» եւ Կապանի «Գանձասար» թիմերը: Յետայսու «Միկան» կներկայացնի Երեւանը, քանզի գրանցուած է մայրաքաղաքում եւ ոչ թէ Աշտարակում, ինչպէս նախկինում էր: Առաջնութիւնն անցկացուելու է 4 շրջանով: Չեմպիոնն իրաւունք կստանայ մասնակցելու Եւրոպայի չեմպիոնների լիգայի խաղարկութեանը եւ առաջին անգամ կպարգեւատրվի 15 հազ. ԱՄՆ դոլարին համարժէք դրամով: Երկրորդ տեղը գրաւած թիմը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի գաւաթի խաղարկութեանը: Ապրիլի 25-ին նախատեսուած է նաեւ առաջին խմբի առաջնութեան մեկնարկը, որին կմասնակցեն 9 թիմեր:
  -   Սպորտ