ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄՈՒԵՑ ՀՀ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ<br /> ՀԱՒԱՔԱԿԱՆԸ<br />


ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄՈՒԵՑ ՀՀ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ
ՀԱՒԱՔԱԿԱՆԸ

  • 09-04-2007 19:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 8-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում աւարտուեց բռնցքամարտի Հայաստանի առաջնութիւնը: Ըստ քաշային կարգերի յաղթողներ դարձան Յովհաննէս Դանիելեանը (48 կգ), Դերենիկ Գիժլարեանը (51 կգ), Գաբրիէլ Տոլմաջյանը (57 կգ), Մեասնիկ Սարգսեանը (81 կգ), Արմէն Օհանյանը (91 կգ), գերծանր քաշայի Սարգիս Զարգարյանը (բոլորն էլ Երեւան), Սամուէլ Բարսեղեանը (54 կգ, Սեւան), Արթուր Բեռնեցյանը (60 կգ), Հրաչեա Ջավախյանը (64 կգ), Սամուէլ Մաթեւոսեանը (69 կգ, երեքն էլ Վանաձոր) եւ Անդրանիկ Յակոբեանը (75 կգ, Էջմիածին): Առաջնութեան արդիւնքներով կազմավորվեց Հայաստանի հաւաքականը, որը կմասնակցի Չեխիայում մայիսի 15-ին մեկնարկելիք միջազգային մրցաշարին:
  -   Սպորտ