ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼԵԱՆԸ<br /> ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂԻՒՍԱԿԻ 4-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ<br />


ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼԵԱՆԸ
ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂԻՒՍԱԿԻ 4-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ

  • 09-04-2007 18:12:00   |   |  Սպորտ
ԴՐԵԶԴԷՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի Դրեզդէն քաղաքում Եւրոպայի շախմատի անհատական առաջնութիւնում ապրիլի 8-ին կայացան 6-րդ փուլի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում 5 մասնակիցներ 6 հնարաւորից 5-ական միաւորով կազմում են առաջատար խումբը: Հայաստանի պատուիրակներ Արտաշէս Մինասեանը, Տիգրան Լ. Պետրոսեանը, Ռաֆայէլ Վահանեանը եւ Արման Փաշիկյանը 4-ական միաւորով բաժանում են 37-102-րդ տեղերը: Իսկ Գաբրիէլ Սարգսեանը եւ Կարեն Ասրեանը ունեն 3,5-ական, Զաւէն Անդրիասեանը եւ Տիգրան Քոթանջյանը` 3-ական, Աշոտ Անաստասեանը` 2,5 միաւոր: Կանանց պայքարում միանձնեայ առաջատարն է Տատեանա Կոզինցեւան (Ռուսաստան): Նա 6 հնարաւորից ունի 6 միաւոր: Հայաստանի շախմատիստուհիներից Էլինա Դանիելեանը 4,5 միաւորով 4-րդ տեղում է: Լիլիթ Մկրտչեանը եւ Սիրանուշ Անդրիասեանը վաստակել են 3-ական միաւոր:
  -   Սպորտ