ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ<br /> ԿԿԱՅԱՆԱՅ «ՌՈՔԸ ԵՎ ԴՐԱՄԸ» ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ
ԿԿԱՅԱՆԱՅ «ՌՈՔԸ ԵՎ ԴՐԱՄԸ» ՓԱՌԱՏՈՆԸ

  • 09-04-2007 16:52:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախաձեռնութեամբ ապրիլի 13-ին Երեւանի Հովհ. Թումանյանի անուան տիկնիկային թատրոնում կկայանայ «Ռոքը եւ դրամը» փառատոն: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ԿԲ-ի մամուլի քարտուղար Զարուհի Բարսեղեանը, փառատօնին կմասնակցեն Հայաստանի լաւագոյն ռոք խմբերը` «Empyray», «The kings cross», «Strife», «Bambir» եւ «Vostan hayoc»: Նշուեց, որ ակցիան շարունակական բնոյթ կկրի. առաջիկայում կկազմակերպուի նաեւ «Ջազը եւ դրամը» խորագրով փառատոնը:
  -   Մշակոյթ