ՀՀ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԻՑ ՆԵՐԳՐԱՒՈՒԱԾ ԱՒԱՆԴՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԸ<br /> ՄԷԿ ՏԱՐՈՒՄ 24,2%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


ՀՀ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԻՑ ՆԵՐԳՐԱՒՈՒԱԾ ԱՒԱՆԴՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԸ
ՄԷԿ ՏԱՐՈՒՄ 24,2%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 05-04-2007 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տուեալներով, փողի բազան 2007թ.-ի փետրուարի 28-ի դրութեամբ կազմել է 258 մլրդ 404 մլն դրամ (մօտ 710,9 մլն ԱՄՆ դոլար) եւ նախորդ ամսուայ համեմատ աճել 3 մլրդ 472 մլն դրամով, կամ 1,4 %-ով: 2007թ.-ի փետրուարի 28-ի դրութեամբ փողի զանգվածը կազմել է 469 մլրդ 654 մլն դրամ եւ նախորդ ամսուայ նկատմամբ աճել 9 մլրդ 670 մլն դրամով, կամ 2,1 %-ով: Բանկերում բնակչութիւնից ներգրաւուած աւանդների մնացորդը 2007թ.-ի փետրուարի 28-ի դրութեամբ կազմել է 126 մլրդ 103 մլն դրամ եւ նախորդ ամսուայ նկատմամբ աճել 4 մլրդ 182 մլն դրամով, կամ 3,4%-ով, իսկ նախորդ տարուայ նոյն օրուայ նկատմամբ` 24 մլրդ 531 մլն դրամով, կամ 24,2%-ով:
  -   Տնտեսութիւն