ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 8-ՐԴ ԽԱՂԵՐԻ<br /> ԵԶՐԱՓԱԿԻՉԸ<br />


ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 8-ՐԴ ԽԱՂԵՐԻ
ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

  • 02-04-2007 19:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 30-ին Երեւանի «Սպարտակ» մարզադաշտում տեղի ունեցաւ Հայաստանի ուսանողական մարզական 8-րդ խաղերի եզրափակիչ փուլի բացման հանդիսաւոր արարողութիւնը: Խաղերին ծրագրում ընդգրկուած է 9 մարզաձեւ (կրոսավազք, սեղանի թենիս, շախմատ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, հանդբոլ): Ուսանողական մարզական հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ, ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակաւոր գործիչ Ռազմիկ Ստեփանեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց, որ թէեւ եզրափակիչ են մտել 13 պետական եւ մասնաւոր բուհերի ներկայացուցիչներ, բայց մրցումները բաց են բոլոր բուհերի սովորողների համար: Մրցումներն անցկացւում են շաբաթ եւ կիրակի օրերին: Ուսանողական մարզական 8-րդ խաղերը եզրագիծը կհատեն մայիսի 6-ին:
  -   Սպորտ