ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԱՋԱԿՑՈՒԹԵԱՄԲ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՈՒԻ «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ» ԵՐԿԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ<br />


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԱՋԱԿՑՈՒԹԵԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՈՒԻ «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ» ԵՐԿԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ

  • 27-03-2007 21:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աշխատանքի միջազգային կազմակերպութիւնը (ԱՄԿ) եւ Հայաստանում կազմակերպութեան գործընկերներ ՀՀ կառավարութեան, Հայաստանի Արհմիութիւնների կոնֆեդերացիայի, Հայաստանի Արդիւնաբերողների եւ գործարարների (գործատուների) միութիւնը կիրականացնեն «Արժանապատիվ աշխատանք» երկամյա ծրագիրը: Ինչպէս յայտնեցին ԱՄԿ-ից, ծրագրի գերակայութիւններից է զբաղվածության քաղաքականութեան կատարելագործումը (թէեւ ՀՆԱ աճը 2006թ.-ին կազմել է 13,4%, հանրապետութիւնում գրանցուած գործազրկութեան մակարդակը բարձր է` 8,2%), աջակցութիւնը կրթական համակարգի եւ աշխատաշուկայի կապերի ամրապնդմանը: Բացի այդ, ԱՄԿ-ն տեխնիկական խորհրդատւութիւն եւ կարողութիւնների զարգացմանն ուղղուած միջոցառումներ կիրականացնի արտագնայ աշխատողների աշխատանքի ընդունման, աշխատողների իրաւունքների պաշտպանութեան հարցերը կարգաւորող օրէնսդրութեան կատարելագործման եւ գործնական կիրարկման ոլորտներում: Ծրագրով նախանշուող մէկ այլ գերակայութիւնն է սոցիալական գործընկերութեան ամրապնդումը, մասնաւորապէս, ճիւղային եւ ձեռնարկութիւնների մակարդակով կոլեկտիւ աշխատանքնային պայմանագրերի կնքման, կառավարութեան, գործատուների եւ աշխատողների կողմից դրանց դրոյթների իրականացմանն առնչուող օրենսդրական դաշտի կատարելագործումը:
  -   Հասարակութիւն