Հրդեհ է բռնկուել Թաիրով գիւղում գտնուող պահեստներում


Հրդեհ է բռնկուել Թաիրով գիւղում գտնուող պահեստներում

  • 09-07-2011 21:59:56   | Հայաստան  |  Հասարակութիւն
Յուլիսի 9-ին, ժամը 17.11-ին, ահազանգ է ստացուել, որ հրդեհ է բռնկուել Թաիրով գիւղում գտնուող պահեստներում: Երեւանի տարբեր հրշէջ մասերից դէպքի վայր էն մեկնել 10 մարտական հաշուարկ, մէկ աւտոսանդուղք, ինչպէս նաեւ 12 ջրատար մեքենայ: Այրւում էն մօտ 1000 քմ մակերեսով պահեստներ, որտեղ պահւում էն տարբեր կենցաղային սարքաւորումներ, պլաստմասէ իրեր, սոսինձ եւ այլ դիւրավառ նիւթեր: Ինչպէս յայտնում է ՀՀ արտակարգ իրաւիչակների նախարարութեան «Արտակարգ ալիք» լրատուական կենտրոնը, այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակւում էն, կրակի տարածումը կասեցուած է:
  -   Հասարակութիւն