ԳԵՂԱՍԱՀՔԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՅԻՆ ԶՈՅԳԸ
ԳՐԱՒԵՑ 22-ՐԴ ՏԵՂԸ
23-03-2007 19:15:00 | | Սպորտ
ՏՈԿԻՈ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի մայրաքաղաք
Տոկիոյում անցկացուող գեղասահքի աշխարհի առաջնութիւնում մարտի
23-ին իրենց մրցելույթներն աւարտեցին պարային զույգերը: Հայաստանը
ներկայացրած Անաստասիա Գրեբյոնկինա - Վազգէն Ազրոյան երկյակը 29
զույգերի պայքարում գրաւեց 22-րդ տեղը: Սա նրանց 4-րդ
մասնակցութիւնն էր աշխարհի առաջնութիւններում: