Աւտոպատահար մահուան ելքով


Աւտոպատահար մահուան ելքով

  • 11-07-2011 12:26:55   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ Ոստիկանութեան մամլոյ ծառայութիւնից, յուլիսի 9-ին ոստիկանութեան Գաւառի բաժնում հաղորդում է ստացուել, որ ժամը 19.00-ի սահմաններում 1983 թ. ծնուած Պաւել Վ.-ի վարած «Վազ-21015» մակնիշի աւտոմեքենան Սեւան-մարտունի-գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջուել, ինչի հետեւանքով ուղեւորուհին` 1988 թ. ծնուած Լիլիթ Կոծինեանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասուածքներով, անգիտակից վիճակում, տեղափոխուել է Գաւառի հիւանդանոց: Կատարւում է քննութիւն:
  -   Հասարակութիւն