ԱՆՑԵԱԼ ՇԱԲԱԹ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՒՈՐՈՒԵԼ Է<br /> ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԱՃՈՎ<br />


ԱՆՑԵԱԼ ՇԱԲԱԹ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՒՈՐՈՒԵԼ Է
ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԱՃՈՎ

  • 19-03-2007 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անցեալ տասնօրեակում, երկարատեւ անկումից յետոյ ԱՄՆ-ի դոլարը որոշ չափով վերականգնեց իր արժէքը ՀՀ դրամի նկատմամբ: Դոլարի փոխարժէքի աճը` 354,5-ից մինչեւ աւելի քան 361 դրամ, ուղեկցւում էր դոլարի պահանջարկի աճով, ինչի մասին վկայում են Հայաստանի ֆոնդային բորսայում (ՀՖԲ) արտարժոյթի վաճառքի վերջին նստաշրջանների արդիւնքները: Այդ միտումը որոշակիացաւ մարտի 5-ից: Այդ օրը վաճառուեց 0,5 մլն ԱՄՆ դոլար` 356 դրամ միջին կշռուած գնով, իսկ չբաւարարուած պահանջարկն եւ առաջարկը կազմեցին, համապատասխանաբար, 0,42 մլն դոլար եւ 0,2 մլն դոլար: Դրանից յետոյ վաճառքի ծաւալները գրեթէ անշեղօրէն աճում էին մինչեւ մարտի 16-ը, երբ վաճառուեց 6,267 մլն դոլար` 361,24 դրամ միջին կշռուած գնով, իսկ չբաւարարուած պահանջարկի եւ առաջարկի ծաւալները կազմեցին, համապատասխանաբար, 80 հազ. դոլար եւ 860 հազ. դոլար:
  -   Տնտեսութիւն