ՌՈՄԱՆ ԱՄՈՅԵԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ
16-03-2007 18:20:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպայի հունահռոմեական
ըմբշամարտի չեմպիոն Ռոման Ամոյեանը չի մասնակցի ապրիլի 18-ին
Սոֆիայում մեկնարկելիք Եւրոպայի առաջնութեանը: Մարտի 15-ին մարզիկը
ձախ անրակի մկանային կապանի վիրահատութեան է ենթարկուել:
Սպորտային բժշկութեան եւ հակադոպինգային ծառայութեան
հանրապետական կենտրոնի տնօրէն պրոֆեսոր Ռաֆայէլ Թորոյեանը «ՆՈՅԵԱՆ
ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց, որ վիրայատութիւնը կատարել է «Սուրբ
Ներսէս» բժշկական կենտրոնի Սպորտային օրթոպեդիայի եւ
վնասուածքաբանութեան բաժանմունքի վարիչ Հայկ Աւագեանը:
Ռ.Ամոյեանը 1 շաբաթից կսկսի ընդհանուր ֆիզիկական
պատրաստականութեան, իսկ 2 ամիս յետոյ նաեւ մասնագիտական
պարապմունքները: