ԵՒՐՈՊԱՅԻ ՀՐԱՁԳՈՒԹԵԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՆԵՐԸ ԳՐԱՒԵՑԻՆ ՄԻՋԻՆ ՏԵՂԵՐ
16-03-2007 17:00:00 | | Սպորտ
ԴՈՎԻԼ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Դովիլ քաղաքում
անցկացուող հրաձգութեան Եւրոպայի երիտասարդական առաջնութիւնում
մարտի 15-ին մրցեցին ատրճանակավորները` 10 մ տարածութիւնում: 58
մասնակիցների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ռոմիկ Վարդումեանը
565 միաւորով գրաւեց 18-րդ, իսկ Անդրանիկ Փիլոսյանը 559 միաւորով`
31-րդ տեղը: