ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՇԱԽՄԱՏԻ<br /> ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՇԱԽՄԱՏԻ
ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆԸ

  • 14-03-2007 18:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 13-ին Երեւանում սկսուեց Հայաստանի տղամարդկանց շախմատի ակումբային թիմերի առաջնութիւնը: Առաջին մրցափուլում «Բանկային արքայ»-ն 4:2 հաշւով յաղթեց ՖԻՄԱ-ին, իսկ Հրազդան քաղաքի համանուն թիմը նոյն հաշւով յաղթեց շախմատի հանրապետական ակադեմիայի թիմին: Այս մրցափուլում ազատ էր Հայաստանի պետական ագրարային համալսարանի թիմը: Մարտի 15-ից մրցավեճը կսկսեն նաեւ կանանց ակումբային 3 թիմերը:
  -   Սպորտ