ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՄԲԻՇՆԵՐԸ 6 ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՍՈՖԻԱՅԻ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՄԲԻՇՆԵՐԸ 6 ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՍՈՖԻԱՅԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ

  • 13-03-2007 16:02:00   | Հայաստան  |  Սպորտ
ՍՈՖԻԱ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 12-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում աւարտուեցին յաջորդաբար անցկացուած հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական միջազգային մրցաշարերը: Հայտավորված էին 16 երկրների աւելի քան 220 մարզիկներ: Հունահռոմեական ոճում Հայաստանը ներկայացնող մարզիկներից 1-ին տեղը գրաւեցին Բաբկէն Կարապետեանը (50 կգ, Էջմիածին) եւ Արթուր Շահինեանը (84 կգ, Էջմիածնի, Ապագայ գիւղ), 3-րդ տեղը` Նորայր Խաչատրեանը (55 կգ, Երեւան): Ազատ ոճում 2-րդն էր Գառնիկ Մնացականեանը (55 կգ), իսկ Սամուէլ Աղայեանը (66 կգ) եւ Գեւորգ Աւշարեանը (74 կգ) 3-րդն էին: 3 ըմբիշներն էլ երեւանցիներ են:
  -   Սպորտ