Լրացաւ Եհմֆ-ի հիմնադիր Թորոս Սակերեանի 75-ամեակը<br />


Լրացաւ Եհմֆ-ի հիմնադիր Թորոս Սակերեանի 75-ամեակը

  • 11-07-2011 15:11:19   |   |  Մամլո հաղորդագրություն
Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահութիւնը շնորհաւորել է Եհմֆ-ի հիմնադիր, 1998-2008թթ.-ին Եհմֆ-ի գլխաւոր քարտուղար, իսկ այնուհետեւ պատուոյ նախագահ Թորոս Սակերեանին 75-ամեայ յոբելեանի կապակցութեամբ: «Շուեցարահայ մեծ հայրենասէր, ոսկերչական իրերի նշանաւոր դիզայներ եւ գործարար Թորոս Սակերեանն առաջին անգամ ստեղծեց Եւրոպայի հայկական կազմակերպութիւնների միութիւն ներկայացնող ֆորումը 1998թ-ին Շուեցարիայում` գրանցելով այն Ժնեւում: Եհմֆ-ը մինչեւ 2008թ-ը գոյատեւել է Սակերեանի հովանաւորութեամբ եւ 2008թ-ին Եհմֆ-ի նախագահութիւնը յանձնուել է սլովակահայ գործարար Աշոտ Գրիգորեանի հովանաւորութեանը: Անցեալ տարիների ընթացքում ֆորումը ունեցել է եօթ համագումարներ եւ բազմաթիւ մասնագիտական գիտաժողովներ ու կոնֆերանսներ: Թորոս Սակերեանի կողմից տարուած աշխատանքներն Եհմֆ-ի կայացման հարցում անգնահատելի են: Այսօր նա Եհմֆ-ի պատուաւոր նախագահն է եւ նախագահութեան անդամը: Համագորցակցութիւնը պարոն Սակերեանի հետ Եհմֆ-ը համարում է չափազանց օգտակար, որի համար յայտնում է իր խորին շնորհակալութիւնը»,- ասուած է Եհմֆ-ի մամլոյ քարտուղարութեան յուլիսի 11-ի հաղորդագրութիւնում։
  -   Մամլո հաղորդագրություն