ՄԱՐՏԻ 13-ԻՆ ԿՆՇՈՒԻ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴԵԱՆ 110-ԱՄԵԱԿԸ<br />


ՄԱՐՏԻ 13-ԻՆ ԿՆՇՈՒԻ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴԵԱՆ 110-ԱՄԵԱԿԸ

  • 12-03-2007 16:52:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 13-ին լրանում է Եղիշե Չարենցի ծննդեան 110-ամեակը: Ինչպէս եւ ամէն տարի, հայ մտաւորականութեան ներկայացուցիչները, ուսանողությունն ու դպրոցականներն այդ օրը կայցելեն մեծ բանաստեղծի յհուշահամալիր, ուր կանցկացուեն չարենցեան ընթերցումներ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Չարենցի տուն-թանգարանի տնօրէն Լիլիթ Յակոբեանը, բանաստեղծի ծննդեան 110-ամեակի կապակցութեամբ թանգարանում կկազմակերպուի հանդիսաւոր միջոցառում: Նրա խօսքերով, թանգարանը եւ Հայաստանի Գրողների միութիւնը այս տարին յայտարարել են Չարենցեան տարի, այդ իսկ պատճառով ամբողջ տարի ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում եւ Արցախում կկազմակերպուեն բազմաբնոյթ միջոցառումներ:
  -   Մշակոյթ