ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՅԱՅՏՆԻ<br /> ԴԱՐՁԱՆ 62,69 ԵՎ 77 ԿԳ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳԵՐՈՒՄ ՅԱՂԹՈՂՆԵՐԸ<br />


ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՅԱՅՏՆԻ
ԴԱՐՁԱՆ 62,69 ԵՎ 77 ԿԳ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳԵՐՈՒՄ ՅԱՂԹՈՂՆԵՐԸ

  • 07-03-2007 20:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացուող ծանրամարտի Հայաստանի առաջնութիւնում մարտի 7-ին ասպարէզ ելան քաշային 3 կարգի ներկայացուցիչներ: 62 կգ քաշային կարգում երկամարտի 265 կգ արդիւնքով Հայաստանի չեմպիոնի կոչումը նուաճեց Արսէն Թամրազեանը (Գիւմրի): 69 կգ քաշային կարգում յաղթեց Գեւորգ Կակոյեանը (ԲԿՄԱ) երկամարտի 285 կգ արդիւնքով: 77 կգ քաշային կարգում 1-ին տեղը գրաւեց Գեւորգ Դավթեանը (Գիւմրի): Նրա երկամարտի ցուցանիշն է 340 կգ: Մարտի 8-ին մրցահարթակ կը բարձրանան 85, 94, 105 կգ եւ գերծանր քաշային մարզիկները:
  -   Սպորտ