Կարէն Վարդանեան. Բիզնէս ֆորումի հիմնական մասնակիցները եւ այցելուները ամենաառաջադէմ ընկերութիւններն էն


Կարէն Վարդանեան. Բիզնէս ֆորումի հիմնական մասնակիցները եւ այցելուները ամենաառաջադէմ ընկերութիւններն էն

  • 14-06-2011 14:36:37   | Հայաստան  |  Հարցազրոյցներ
 Յունիսի 24-25-ին «Արմէնիայ Մարիոթ» հիւրանոցում կ'անցկացուի «Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխօսութիւն» խորագիրը կրող ամենամեայ Դիջիթէք բիզնէս ֆորումը (DigiTec Business forum): Կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութիւնն (ԻՏՁՄ) է, գլխաւոր գործընկերը` «Արմէնտել» ընկերութիւնը (ապրանքանիշը Beeline), իսկ պաշտօնական գործընկերը` «Մայքրոսոֆթ» (Microsoft) ընկերութիւնը: Բիզնէս ֆորումը կ'անցկացուի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքոյ: Ֆորումի նպատակների եւ ակնկալիքների մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը զրուցեց ԻՏՁՄ գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանի հետ: -Պարոն Վարդանեան, ո՞րն է ֆորումի նպատակը: Կ.Վարդանեան. Այս տարուայ DigiTec բիզնէս ֆորումը թուով չորրորդն է. ֆորումն անցկացւում է 2008թ.-ից: Խորագիրն անփոփոխ է եւ արտացոլում է ֆորումի բուն նպատակը` ապահովել գործարար աշխարհի ու տեղեկատուական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ծառայութիւններ մատուցող ընկերութիւնների երկխօսութիւնը, աջակցել տնտեսութեան տարբեր ոլորտներում ՏՀՏ լուծումների ներդրմանը: Մեր հիմնական նպատակն է, որպէսզի տարբեր ոլորտներում բիզնեսը Հայաստանում լինի արդիւնաւէտ եւ մրցունակ: Մրցունակութիւնն ապահովելու երկու ճանապարհ կայ. մէկը` երբ բիզնէս գործընթացներն էն բարելաւուում, միւսը` երբ այդ բարելաւուած բիզնէս գործընթացներում ներդրւում էն տեղեկատուական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ: Նման պայմաններում հնարաւոր է բիզնեսի արդիւնաւէտութիւնը բարձրացնել մի քանի անգամ: Իրականում իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանում կան բաւականին բարձր որակի լուծումներ արտադրող ձեռնարկութիւններ, բայց շատ յաճախ այդ լուծումները կիրառւում էն օտար երկրներում, քանի որ պատուիրատուն արտասահմանեան երկրներից է: Հիմա մենք փորձում ենք, այսպէս ասած, տեխնոլոգիական ոլորտը դէմքով շրջել դէպի բիզնէս, որպէսզի հայկական բիզնեսը եւս այն կիրառի: -Ո՞ր ոլորտների ներկայացուցիչներն էն ֆորումի պոտենցիալ մասնակիցները: Կ.Վարդանեան. Արդէն չորրորդ տարուայ փորձից ելնելով կարող եմ ասել, որ ‎‎ֆորումը հիմնականում հետաքրքրում է այն ոլորտներին, որտեղ բիզնեսն իրական բիզնէս է, այլ ոչ թէ օլիգարխիկ կամ ոչ մրցակցային բիզնէս, որովհետեւ այդ տիպի մարդկանց լուծումներ պէտք չէն: Նրանք ցանկանում էն ընդամէնը խուսափել հարկերից կամ լրացուցիչ շահագործել մարդկանց, իսկ արդիւնաւէտութեան բարձրացումն իրենց չի հետաքրքրում: ֆորումն իրականում հետաքրքրում է այն ամենաժամանակակից բիզնէս ղեկավարներին, որոնք գիտակցում էն, որ գտնւում էն մրցակցային դաշտում եւ, դա հասկանալով, ձգտում էն էլ աւելի մտնել մրցակցային դաշտ` ընդլայնելով իրենց հնարաւորութիւնները, դուրս գալով նոր շուկաներ: -Որքանո՞վ է ֆորումը նպաստում Ձեր նշած խնդիրների լուծմանը եւ ի՞նչ է նախատեսւում այս տարի: Կ.Վարդանեան. Կարող եմ ասել, որ հիմնականում յաջողւում է, որովհետեւ մօտաւորապէս 30 ընկերութիւն ներկայացնում է իր տեխնոլոգիական լուծումները, եւ, բացի դրանից, տեխնոլոգիական տարբեր լուծումների շնորհանդէսներ էն լինում: Մարդը կարող է գալ, լսել, ընտրել, թէ իրէն ինչ է պէտք, ինքն ինչ կարող է իր ձեռնարկութիւնում ներդնել: Բացի դրանից, մենք այնպէս ենք անում, որ բիզնէս ֆորումը հետաքրքիր լինի թէ այցելուին, թէ ցուցադրուողին, եւ այս առումով մի շարք լրացուցիչ միջոցառումներ ունենք: Մասնաւորապէս, այս տարի մենք կ'ունենանք ֆորումում մի հատուած, որը նուիրուած կը լինի սինգապուրեան յաջողութեանը: Մենք ներկայացուցիչ ենք հրաւիրում Սինգապուրի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի գործակալութիւնից, ով կը ներկայացնի աշխարհի ամենաաղքատ երկրից ամենազարգացող պետութիւն դառնալու, այսինքն` երրորդ աշխարհից առաջին աշխարհ թռիչք կատարելու, փորձը: Ի թիւս շատ այլ հետաքրքիր միջոցառումների, ուզում ենք անցկացնել հայ-վրացական բիզնէս ֆորում: Վրացական ընկերութիւններին առանձին տաղաւար ենք տրամադրել, որտեղ նրանք կներկայացնէն երկրի բիզնէս ոլորտի տեխնոլոգիական լուծումները: Հայկական ու վրացական ընկերութիւնների միջեւ լուրջ համագորցակցութեան փոխադարձ ցանկութիւն կայ: Ամիսուկէս առաջ մենք բիզնէս ֆորում կազմակերպեցինք Վրաստանում, եւ Դիջիթէք բիզնէս ‎ֆորումում վրացական ընկերութիւնների մասնակցութիւնը համագործակցութեան յաջորդ քայլն է: Վրաստանից սպասում ենք մինչեւ 10 ընկերութեան մասնակցութիւն: Բացի այդ, հրաւիրել ենք մասնագէտ Disney ընկերութիւնից, որի հետ կը ցանկանայինք քննարկել մտաւոր սեփականութեան խնդիրները: Իրենց մօտ դրանք բաւականին արդիական խնդիրներ էն, եւ ցանկալի է, որպէսզի այդ փորձը մեր տեխնոլոգիական ընկերութիւնները եւս ընկալեն: Այս տարի երկու միջոցառում է զուգահեռ անցկացւում` Դիջիթէք բիզնէս ֆորումը եւ Մայքրոսոֆթի ինովացիոն ֆորումը: Միասնական բացում է լինելու հիւրանոցի նոյն դահլիճում, որից յետոյ մարդիկ կարող էն այցելել առանձին տաղաւարներ: Կից երեք դահլիճներում տեղի էն ունենալու սեմինարներ եւ թեմատիկ կլոր սեղաններ, տեխնոլոգիաների ցուցադրութիւններ, որորտին վերաբերող խնդիրների քննարկումներ եւ այլն: -Որքա՞ն մասնակիցնէր ու այցելուներ էք ակնկալում: Կ.Վարդանեան. Ընդհանուր առմամբ 30-40 տեղական ընկերութիւնների մասնակցութիւն ենք ակնկալում: Յատուկ մասնակցութեան պայմաններ ենք ստեղծել նորաստեղծ ընկերութիւնների համար: Մենք նպատակ ունենք քաջալերել նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդ մասնագէտներին, սկսնակ ընկերութիւններին: Դիջիթէք բիզնէս ‎ֆ‎որումը բաւականին լաւ հարթակ է, որպէսզի այդ ընկերութիւնները կարողանան ցուցադրել իրենց ապրանքներն ու ծառայութիւնները: Իւրաքանչիւր տարի, մօտաւոր հաշուարկներով, 1200-1400 այցելու ենք ունենում: Նրանք հիմնականում ներկայացնում էն տարբեր ընկերութիւններ, պետական մարմիններ, կրթական կենտրոններ, հասարակական կազմակերպութիւններ: Ֆորումի ‎մուտքը վճարովի է, որպէսզի ուղղորդուի այցելուների թիրախայնութիւնը: Սա փակ միջոցառում է այն անձանց համար, ովքեր իրենց բիզնեսում ՏՀՏ լուծումների ներդրման կարիք ունէն: -Նախորդ ֆորումներից կա՞ շօշափելի արդիւնք: Կ.Վարդանեան. Մենք մոնիտորինգ չենք անում: Ընկերութիւնները գալիս, մասնակցում էն, եւ եթէ յաջողութիւններ էն գրանցւում, յաջորդ տարի էլ էն մասնակցում: Այսինքն` եթէ շօշափելի արդիւնք չունենան, յաջորդ անգամ չէն մասնակցի, քանի որ մասնակցութիւնը նաեւ բաւականին մեծ ծախսերի հետ է կապուած: Եթէ մասնակցում էն, նշանակում է սեփական դիտարկումների արդիւնքում եզրակացնում էն, որ արդիւնաւէտ է:
  -   Հարցազրոյցներ