ԿԱՊԱՆԻ «ԳԱՆՁԱՍԱՐԸ» 2:0 ՀԱՇՒՈՎ ՅԱՂԹԵՑ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ<br /> ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԻՆ<br />


ԿԱՊԱՆԻ «ԳԱՆՁԱՍԱՐԸ» 2:0 ՀԱՇՒՈՎ ՅԱՂԹԵՑ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԻՆ

  • 28-02-2007 19:08:00   | Թուրքմենստան  |  Սպորտ
ԱՇԳԱԲԱԴ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 27-ին Աշգաբադում տեղի ունեցան «Թուրքմենբաշու Գաւաթի» խաղարկութեան խմբային մրցաշարի վերջին հանդիպումները: Կապանի «Գանձասարը» կրկին ոչ-ոքի խաղաց (0:0) Ղազախստանի «Օրդաբաս»-ի հետ եւ ենթախմբում գրաւեց 2-րդ տեղը: Կիսաեզրափակիչ անցաւ «Օրդաբաս»-ը: Պայքարից դուրս մնացած «Գանձասարը» ընկերական հանդիպում անցկացրեց Թուրքմենստանի օլիմպիական հաւաքականի հետ եւ յաղթեց 2:0 հաշւով: Գոլերի հեղինակ դարձան Էդվարդ Մանուչարեանը եւ Կարեն Խաչատրեանը: Փետրուարի 28-ին կապանցի ֆուտբոլիստները եւս 1 ընկերական հանդիպում կունենան` այս անգամ Թուրքմենստանի բազմակի չեմպիոն, Աշգաբադի «Կոպետդաղ» թիմի հետ:
  -   Սպորտ