ԿԱՊԱՆԻ «ԳԱՆՁԱՍԱՐԸ» 2:0 ՀԱՇՒՈՎ ՅԱՂԹԵՑ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԻՆ
28-02-2007 19:08:00 | Թուրքմենստան | Սպորտ
ԱՇԳԱԲԱԴ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 27-ին
Աշգաբադում տեղի ունեցան «Թուրքմենբաշու Գաւաթի» խաղարկութեան
խմբային մրցաշարի վերջին հանդիպումները: Կապանի «Գանձասարը» կրկին
ոչ-ոքի խաղաց (0:0) Ղազախստանի «Օրդաբաս»-ի հետ եւ ենթախմբում
գրաւեց 2-րդ տեղը: Կիսաեզրափակիչ անցաւ «Օրդաբաս»-ը:
Պայքարից դուրս մնացած «Գանձասարը» ընկերական հանդիպում
անցկացրեց Թուրքմենստանի օլիմպիական հաւաքականի հետ եւ յաղթեց 2:0
հաշւով: Գոլերի հեղինակ դարձան Էդվարդ Մանուչարեանը եւ Կարեն
Խաչատրեանը: Փետրուարի 28-ին կապանցի ֆուտբոլիստները եւս 1
ընկերական հանդիպում կունենան` այս անգամ Թուրքմենստանի բազմակի
չեմպիոն, Աշգաբադի «Կոպետդաղ» թիմի հետ: