ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ «ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆԵԱՆ» ՄԵԴԱԼՆԵՐ ՅԱՆՁՆԵՑ ՇԱԽՄԱՏԻ<br /> ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ<br />


ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ «ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆԵԱՆ» ՄԵԴԱԼՆԵՐ ՅԱՆՁՆԵՑ ՇԱԽՄԱՏԻ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ

  • 27-02-2007 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 27-ին տեղի ունեցաւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէի (ՀԱՕԿ) գործկոմի նիստը, որը վարում էր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Թուրինի համաշխարհային օլիմպիադայում գերազանց ելոյթներ ունենալու համար ՀԱՕԿ-ի նախագահը «Հրանտ Շահինեան» մեդալով պարգեւատրեց ՀՀ շախմատի ազգային հաւաքականի անդամներ Լեւոն Արոնեանին, Վլադիմիր Յակոբեանին, Գաբրիէլ Սարգսեանին, Կարեն Ասրեանին, Սմբատ Լպուտեանին, Արտաշէս Մինասեանին, մարզիչներ Արշակ Պետրոսեանին եւ Տիգրան Նալբանդեանին: Նիստում հաստատուեց «Պեկին-2008»-ի օլիմպիական խաղերին նախապատրաստւող հաւաքական թիմերի աշխատանքները համադասող շտաբի կազմը, որում ընդգրկուած են 22 մարդ: «Պեկին-2008» օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատուիրակութեան ղեկավար հաստատուեց ՀԱՕԿ-ի նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիէլեանը:
  -   Սպորտ